13:14  ,  16 օգոստոսի, 2018

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաջորդ հանդիպումը կկայանա Ստամբուլում

2018/19 մրցաշրջանի ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը տեղի կունենա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Չեմպիոնների լիգայի գավաթակրի ու Եվրոպայի լիգայի հաղթողի միջեւ հանդիպումը կանցկացվի 2019 թվականի օգոստոսի 14-ին «Բեշիկթաշի» տնային ստադիոնում, որը բացվել է 2016-ի ապրիլին: Նախկինում Թուրքիան ընդունել է նաեւ Չեմպիոնների լիգայի (2005-ին) եւ ՈւԵՖԱ-ի Գավաթի (2009) եզրափակիչները:

2020 թվականին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա պորտուգալական «Պորտուի» տնային ստադիոն «Դրագաուում»:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը նախօրեին կայացել էր Էստոնիայի մայրաքաղաք Տալինում: Եվրոպայի լիգայի հաղթող Մադրիդի «Աթլետիկոն» լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով պարտության մատնեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին» եւ պատմության ընթացքում երրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ կրկնելով 2010-ի ու 2012-ի հաջողությունը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում