12:14  ,  16 օգոստոսի, 2018

MLS. Ռունիի գոլը տուգանայինից

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դի Սի Յունայթեդը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Պորտլենդին»: Դաշտի տերերի երրորդ գոլը 68-րդ րոպեին խփել է Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին, որն աչքի է ընկել տուգանային հարվածով եւ դարձել դուբլի հեղինակ:

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա անգլիացին դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում