10:37  ,  16 օգոստոսի, 2018

Ցինցինատի. Կարեն Խաչանովը տարավ երկրորդ հաղթանակը եւ կխաղա Մարին Չիլիչի հետ

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել ամերիկյան Ցինցինատիում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի երրորդ շրջան:

Երկրորդ մրցախաղում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 1 ժամ 30 րոպեում 7:5, 6:4 հաշվով հաղթել է ամերիկացի Սեմ Կուերիին: Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Կարեն Խաչանովը 3 սեթում հաղթել էր իսպանացի Ալբերտ Ռամոս Վինյոլասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում