01:33  ,  16 օգոստոսի, 2018

Մադրիդի «Աթլետիկոն»՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (ֆոտո, տեսանյութ)  

Եվրոպայի լիգայի գավաթակիր Մադրիդի «Աթլետիկոն» նվաճեց նաև ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը։ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տեղի ունեցած խաղում «Աթլետիկոն» հաղթեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին» (տեսանյութ

Խաղի հաշիվը բացվեց առաջին րոպեին, երբ աչքի ընկավ Դիեգո Կոստան։ «Աթլետիկոյի» հարձակվողը դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի պատմության ամենաարագ գոլի հեղինակը։ 27-րդ րոպեին Քարիմ Բենզեման գնդակն ուղարկեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը՝ 1։1։ 63-րդ րոպեին «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ։ Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը։ 79-ին Դիեգո Կոստան դարձավ դուբլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։ Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

98-րդ րոպեին Ռաֆայել Վարանի սխալից հետո փոխարինման դուրս եկած Թոմասի փոխանցումից հետո Սաուլը առաջ մղեց Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին։ 6 րոպե անց չորրորդ գնդակը հայտնվեց Կեյլոր Նավասի դարպասում․ դիպուկ էր Կոկեն։

«Աթլետիկոն» իր պատմության ընթացքում երրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը (2010, 2012)։

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 2։4 

Քարիմ Բենզեմա, 27, Սերխիո Ռամոս, 63 - Դիեգո Կոստա, 1, 79, Սաուլ, 98, Կոկե, 104

«Ռեալ»․ Կ․ Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Կրոս (Մայորալ, 102), Բենզեմա, Բեյլ, Մարսելո, Կազեմիրո (Սեբալյոս, 76), Ասենսիո (Մոդրիչ, 57), Իսկո (Վասկես, 83)։

«Աթլետիկո»․ Օբլակ, Սավիչ, Գոդին, Խուանֆրան, Էրնանդես, Կոկե, Ռոդրիգո (Վիտոլո, 23), Լեմար (Թոմաս, 90+1), Սաուլ, Դ․ Կոստա (Խիմենես, 109), Գրիզման (Կորեա, 57)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով