23:12  ,  15 օգոստոսի, 2018

«Վիլհեմ Երկրորդը» պաշտոնապես ներկայացրեց Արաս Օզբիլիսին (ֆոտո)  

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան շարունակելու է հոլանդական «Վիլհեմ Երկրորդում»։ Օզբիլիսի  տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիկթաշին»։ «Վիլհեմ Երկրորդում» կիսապաշտպանը խաղալու է վարձակալությամբ։

Ակումբը ներկայացրել է հայ ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Հոլանդիայում Արաս Օզբիլիսը 2010-2012-ը հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում»: Կիսապաշտպանը 2016 թվականին է տեղափոխվել «Բեշիկթաշ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառը: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրեց  Տիրասպոլի «Շերիֆում», որի կազմում մասնակցեց Մոլդովայի առաջնության 4 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում