22:49  ,  15 օգոստոսի, 2018

«Բարսելոնան» հաղթեց «Բոկա Խունիորսին» (տեսանյութ)  

Կատալոնական «Բարսելոնան» նվաճել է հերթական տիտղոսը։ «Կամպ Նոու» ստադիոնում Վալվերդեի գլխավորած թիմը 3։0 հաշվով (տեսանյութ) հաղթել է արգենտինական «Բոկա Խունիորսին» և նվաճել է Ժոան Գամպերի անվան գավաթը։

Հանդիպման 18-րդ րոպեին աչքի է ընկել կատալոնական ակումբի նորեկ, բրազիլացի Մալկոմը։ Մինչ ընդմիջում գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին։ Արգենտինական ակումբի դարպասը երրորդ գոլը խփել է Ռաֆայել Ալկանտարան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» հաղթելով «Սևիլիային» դարձել էր Իսպանիայի սուպերգավաթակիր։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնայի» մրցակիցը «Ալավեսն» է (օգոստոսի 18-ին)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում