22:19  ,  15 օգոստոսի, 2018

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Մոլդովային

Օգոստոսի 15-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացավ Մոլդովայի և Հայաստանի Մ-21 հավաքականների ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գնդակը մոլդովացի ֆուտբոլիստները խփեցին հանդիպման վերջին րոպեին 11-մետրանոց հարվածով: Խաղի վերջնամասում դաշտից հեռացվեց Հայաստանի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում