23:31  ,  15 օգոստոսի, 2018

«Բավարիան» ընկերական խաղում հաղթեց «Համբուրգին»  

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին։

Նիկո Կովաչի գլխավորած թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Համբուրգի» հետ։ Խաղն ավարտվել է «Բավարիայի» հաղթանակով, գրանցվել է 4։1 հաշիվը։ Երկուական անգամ աչքի են ընկել Սանդրո Վագները և Թոմաս Մյուլերը։

Հիշեցնենք, որ «Բավարիան» 7-րդ անգամ նվաճել էր Գերմանիայի սուպերգավաթը: Ֆրանկֆուրտում տեղի ունեցած խաղում Գերմանիայի չեմպիոնները 5:0 հաշվով պարտության էին մատնել տեղի «Այնտրախտին»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով