21:26  ,  15 օգոստոսի, 2018

Շումախերը Շվեյցարիայից տեղափոխվելու է Իսպանիա

Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն (7) Միխայել Շումախերը գլխի ծանր վնասվածքից հետո շարունակում է բուժումը։ Առաջիկայում նա Շվեյցարիայից տեղափոխվելու է Մալյորկա (Իսպանիա), հայտնում է L'Illustré-ը։

Շումախերի կինն արդեն առանձնատուն է գնել Մալյորկայի Անդրաչ մարզում։ Անշարժ գույքը, որը ժամանակին պատկանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, Շումախերների ընտանիքի համար արժեցել է 30 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Շումախերը 2013թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք եւ տեւական ժամանակ կոմայի մեջ էր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում