20:58  ,  15 օգոստոսի, 2018

Մոզեսն ավարտեց կարիերան Նիգերիայի հավաքականում

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսն ավարտել է ելույթները Նիգերիայի հավաքականում։ Ֆուտբոլիստը 27 տարեկան է։

«Երկար մտածելուց հետո որոշել եմ Նիգերիայի հավաքականում ավարտել կարիերաս։ Ազգային թիմի կազմում անցկացրել եմ կյանքիս լավագույն դրվագները։ Բայց այժմ զգում եմ, որ հեռանալու ժամանակն է։ Ցանկանում եմ ավելի շատ կենտրոնանալ ակումբային կարիերայիս վրա։ Նիգերիայում երիտասարդ ֆուտբոլիստների ժամանակն է»,- Ինստագրամի իր էջում գրել է Մոզեսը։

Նիգերիայի հավաքականում Մոզեսը խաղում էր 2012 թվականից։ 2013-ին նա դարձել է Աֆրիկայի Ազգերի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում