20:20  ,  15 օգոստոսի, 2018

Օսպինան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն  

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինան կարող է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում», հայտնում է Sky Sport Italia-n։

Աղբյուրը փոխանցում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն պատրաստվում է մեկնել բուժզննման, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին։

Կոլումբացին Իտալիա կտեղափոխվի վարձակալությամբ, որի ավարտից հետո նեապոլյան ակումբը կգնի տրանսֆերը։

Օսպինան «Արսենալում» է 2014 թվականից։ Օսպինան իր առաջին մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման, երկրորդում՝ 11։

Օսպինան սկսեց մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին, երբ «Արսենալ» տեղափոխվեց Բերնդ Լենոն։

Հիշեցնենք, որ «Նապոլիի» դարպասապահ, իսպանացի Պեպե Ռեյնան տեղափոխվել է «Միլան»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում