19:50  ,  15 օգոստոսի, 2018

Ռոնալդուն և Բոնուչին աչքի են ընկել «Յուվենտուսի» երիտասարդական թիմի հետ խաղում  

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է պատրաստվել Իտալիայի առաջնության առաջին տուրում օգոստոսի 18-ին կայանալիք «Կիևոյի» հետ հանդիպմանը։

«Յուվենտուսի» առաջին կազմը ընկերական խաղում 8 անպատասխան գնդակ է ուղարկել երիտասարդական թիմի դարպասը։

Աչքի են ընկել Կրիշտիանու Ռոնալդուն, Լեոնարդո Բոնուչին , Ժոաու Կանսելուն, Պաուլո Դիբալան, Միրալեմ Պյանիչը, Ֆեդերիկո Բերնարդեսկին, Մարիո Մանջուկիչը և Բլեզ Մատյուիդին։

Օգոստոսի 12-ին տեղի ունեցած խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 5։0 հաշվով։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում