19:24  ,  15 օգոստոսի, 2018

Դե Բրույնեն վնասվածք է ստացել  

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն լրջորեն վնասել է ծունկը, հայտնում է Sportsmole-ը։ Վնասվածքը բելգիացին ստացել է մարզման ժամանակ և հնարավոր է, որ շարք վերադառնա 2019 թվականին։

2016-ին Դե Բրույնեն արդեն ունեցել էր ծնկի հետ խնդիրներ։ Այն ժամանակ նա բաց թողեց 2 ամիս։

Նախորդ մրցաշրջանում Դե Բրույնեն Անգլիայի առաջնությունում մասնակցեց 37 հանդիպման և դարձավ 8 գոլի հեղինակ։ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դարձավ չեմպիոն։

Այս առաջնությունում Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը 30 րոպե խաղացել է «Արսենալի » դեմ։ Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Սիթին» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց լոնդոնյան թիմին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս