18:58  ,  15 օգոստոսի, 2018

Տոնին վստահ է, որ Իգուաինը ավելի շատ գոլ կխփի, քան Ռոնալդուն և Իկարդին

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկա Տոնին է խոսել Ա Սերիայի մեկնարկելիք առաջնության ռմբարկուների մրցավազքի մասին։

«Ռոնալդուի տրանսֆերն ինձ հիշեցրեց 90-ականները։ Նա կարելի է ասել «տաքացրեց» շուկան, և մյուս ակումբները սկսեցին ձեռքբերումներ կատարել։ «Ինտերը» անվճար ստացավ Դե Վրեյին և Ասամոային, իսկ հետո գնեց Նաինգոլանին և Կեյտային։ «Միլանը» ուժեղացավ Իգուաինի տեղափոխությամբ։

Նույն լիգայում են խաղալու Ռոնալդուն, Իգուաինը և Իկարդին։ Նրանք կարող են 30-ական գոլ խփել։ Կարծում եմ, որ Իգուաինը բոլորից շատ կխփի»,- Տոնիի խոսքն է փոխանցում Tuttosport-ը։

Իտալիայի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 19-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում