16:34  ,  15 օգոստոսի, 2018

«Վիսել Կոբեում» Ինյեստայի երկրորդ գոլը եւս գեղեցիկ է ստացվել

«Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Հիրոսիմայի» դեմ ֆուտբոլի Ճապոնիայի առաջնության 22-րդ տուրի խաղում:

17-րդ րոպեին 34-ամյա Ինյեստան հավասարեցրել է հաշիվը: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանն առաջին գոլն էր խփել ճապոնական ակումբի կազմում:

Ինյեստան այս տարվա մայիսին է տեղափոխվել «Վիսել Կոբե», իսկ դրանից առաջ 16 տարի անցկացրել էր «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում