17:12  ,  15 օգոստոսի, 2018

«Մաքլարենը» կողմնորոշվել է Ֆերնանդո Ալոնսոյին փոխարինողի հարցում

Ֆորմուլա-1-ի «Ռենո» թիմի իսպանացի ավտոարշավորդ Կարլոս Սայս կրտսերը կարիերան կշարունակի «Մաքլարենում», գրում է ESPN GB-ը:

Այս շաբաթվա ընթացքում 23-ամյա մարզիկը 2 տարվա պայմանագիր կկնքի «Մաքլարենի» հետ:

«Մաքլարենում» Կարլոս Սայս կրտսերը կփոխարինի իսպանացի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոյին, որն այս մրցաշրջանի վերջում հեռանալու է Ֆորմուլա-1-ից: Կարլոս Սայս կրտսերը 2015-ին է նորամուտը նշել Ֆորմուլա-1-ում եւ հանդես է եկել նաեւ «Տորո Ռոսոյի» կազմում (2015-2017-ը):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում