09:58  ,  16 օգոստոսի, 2018

Ամերիկացի բասկետբոլիստի նյարդերը տեղի են տվել խաղի ժամանակ

«Տրոտամունդոս» ակումբի ամերիկացի բասկետբոլիստ Տերել Ստոգլինը տգեղ վարքով է առանձնացել Վենեսուելայի առաջնության եզրափակիչ շարքի 7-րդ խաղում: Ամերիկացին խաղի ժամանակ մոտեցել է մրցավարին եւ, նրա ձեռքից վերցնելով գնդակը, այն ոտքի հարվածով ուղարկել է դեպի տրիբունա: Դրանից հետո նա հանել է մարզաշապիկը եւ խաղահրապարակից հեռանալիս նաեւ միջնամատ ցույց տվել երկրպագուներին:

Հանդիպումից հետո «Տրոտամունդոս» ակումբը թվիթերյան էջում ներողություն է խնդրել երկրպագուներից: Այդ խաղում «Տրոտամունդոսը» պարտվել է 86:97 հաշվով եւ տանուլ տվել նաեւ եզրափակիչ շարքը (3:4):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում