15:12  ,  15 օգոստոսի, 2018

Դե Խեան շքեղ առանձնատուն է գնել Մանչեսթերում (ֆոտո)

Իսպանիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան առանձնատուն է գնել Մանչեսթերում, հայտնում է Daily Mail-ը:

Առանձնատունը գնահատվում է 2.5 միլիոն ֆունտ ստերլինգ: Այն գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայից ու քաղաքի օդանավակայանից ոչ հեռու:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ անգլիական ակումբն ու իսպանացի դարպասապահը բանակցում են գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում