15:50  ,  15 օգոստոսի, 2018

Ինչպես Մեմֆիս Դեպայը «շրջանցեց» եզրային մրցավարին

Զվարճալի միջադեպ է գրանցվել «Լիոնի» ու «Ամյենի» միջեւ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղում: «Լիոնի» հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայն անկյունային հարվածն իրացնելիս գնդակն անցկացրել է եզրային մրցավարի ոտքերի արանքով:

Այդ խաղում «Լիոնը» տնային հաղթանակ է տարել 2:0 հաշվով, իսկ Դեպայը գոլի հեղինակ է դարձել տուգանային հարվածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում