12:35  ,  15 օգոստոսի, 2018

St. Louis Rapid & Blitz GCT. Լեւոն Արոնյանը 5-րդն է վերջին փուլից առաջ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Grand Chess Tour-ի երրորդ փուլում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարի ու կայծակնային խաղի (բլից) առաջին շրջանից հետո 14 միավորով 5-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ամերիկացի Հիկարու Նակամուրան ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, որոնք ունեն 17-ական միավոր: Լավագույն եռյակը եզրափակող Ֆաբիանո Կարուանան հավաքել է 15.5 միավոր, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 15:

Կայծակնային խաղի մրցաշարի երկրորդ շրջանը տեղի կունենա օգոստոսի 15-ին: Մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1:

Մրցաշարին մասնակցում են նաեւ ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Ուեսլի Սոն, կուբացի Լենիեր Դոմինգեսը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում