13:42  ,  15 օգոստոսի, 2018

Զիդանը ցանկանում է ուժերը փորձել Պրեմյեր լիգայում

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է վերսկսել մարզչական աշխատանքը կարճատեւ հանգստից հետո:

L’Equipe-ի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է ուժերը փորձել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Նշվում է նաեւ, որ Զիդանը նախապատվությունը տալիս է «Մանչեսթեր Յունայթեդին», որի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջերս իր դժգոհությունն էր հայտնել թիմի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ:

Զիդանը «Ռեալը» գլխավորեց 2016-ի հունվարից մինչեւ 2018-ի մայիսը: 2.5 տարում նա Արքայական ակումբի հետ նվաճեց 9 տիտղոս, այդ թվում՝ 3 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում