11:14  ,  15 օգոստոսի, 2018

Էդգար Մանուչարյան. «Կլուժի» հետ խաղում շանսերը մինիմալ են, բայց մենք հավատում ենք

Երեւանի «Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի մասին:

«Պատասխան խաղից առաջ ունենք շատ լավ տրամադրություն: Չնայած հոգնած ենք, սակայն դա չխանգարեց անցկացնել լավ մարզում:

Ինչ վերաբերում է «Կլուժի» հետ խաղին, իհարկե, շանսերը շատ մինիմալ են, բայց մենք հավատում ենք մեր լավ խաղին ու հաղթանակին: Պետք է ամեն ինչ փորձենք, հենց այնպես խաղը չենք տա, կպայքարենք մինչեւ վերջ եւ արդեն վերջում պարզ կլինի:

Արդեն շատ լավ մարզավիճակում եմ: Կարծում եմ՝ կարող եմ անցկացնել ամբողջ հանդիպում, ֆիզիկապես շատ լավ եմ զգում»,- Հայաստանի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին խաղում  «Ալաշկերտը» պարտվել է 0:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Ռումինիայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին: Այս դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժի» միջեւ դիմակայության հաղթողը:

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով