10:36  ,  15 օգոստոսի, 2018

MLS. Էշլի Քոուլը գոլ է խփել մեկ տարվա ընդմիջումից հետո

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Գելաքսին» 2:2 հաշվով է ավարտել «Կոլորադոյի» դեմ տնային հանդիպումը:

«Լոս Անջելես Գելաքսիի» կազմում հաշիվը 59-րդ րոպեին բացել է Անգլիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» ու «Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը: 37-ամյա անգլիացին նախորդ անգամ գոլ խփել էր անցյալ տարվա մայիսին:

«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում