09:58  ,  15 օգոստոսի, 2018

Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղերի արդյունքում հայտնի են դարձել վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի զույգերը:

Երեւանի «Ալաշկերտին» պայքարից դուրս թողած շոտլանդական «Սելթիկը» 2 խաղերի արդյունքում պարտվեց Հունաստանի չեմպիոն ԱԵԿ-ին ու լքեց պայքարը (1:1, 1:2):

Այս փուլում հաղթողները կնվաճեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Որակավորման վերջին փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 21-ին եւ 22, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

ԲԱՏԷ (Բելառուս) – ՊՍՎ (Հոլանդիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – ՊԱՕԿ (Հունաստան)

«Այաքս» (Հոլանդիա) – Դինամո Կիեւ» (Ուկրաինա)

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Վիդեոտոն» (Հունգարիա) –  ԱԵԿ (Հունաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում