23:12  ,  14 օգոստոսի, 2018

Ցինցինատի․ Խաչանովը հաղթել է մեկնարկային խաղում  

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիում մեկնարկած «Մասթերս-1000» մրցաշարի առաջին շրջանում հաղթել է իսպանացի Ալբերտ Ռամոս Վինյոլասին։ 1 ժամ 56 րոպե տևած պայքարում գրանցվել է 2։6, 6։3, 6։2 հաշիվը։

Երկրորդ շրջանում 22-ամյա Խաչանովը կմրցի ամերիկացի Սեմ Կուերիի հետ, որը պայքարից դուրս է թողել Ջոն Իզներին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով