Մախաչկալայի «Անժիի», Խաբարովսկի ԲՄԱ-ի և «Լուչի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է կանանց ֆուտբոլ։
51-ամյա մասնագետը գլխավորել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը կանանց ֆուտբոլում աշխատելու փորձ ունի։ Նրա գլխավորությամբ Տոլյատիի «Լադան» մեկ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն (2004), 3 անգամ գավաթակիր (2002, 2003, 2004), իսկ Պերմի «Զվեզդայի» հետ նա առաջնությունում հաղթել է 3 անգամ (2007, 2008, 2009)։
2008/09 մրցաշրջանում Գրիգորյանը «Լադայի» հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։