22:15  ,  14 օգոստոսի, 2018

Ռաբյոն կարող է ՊՍԺ-ից հեռանալ անվճար

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն  չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է Get French Football News-ը։

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի։ Ռաբյոն ցանկանում է այս մրցաշրջանն էլ անցկացնել Փարիզում, որից հետո փոխել ակումբային գրանցումը։

Ֆրանսիացուն ցանկանում է հրավիրել կատալոնական «Բարսելոնան»։ Կարիերան շարունակելու տարբերակ կա նաև Անգլիայում։

Արդեն հունվարին Ռաբյոն կարող է նախնական պայմանագիր ստորագրել այլ ակումբի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով