21:09  ,  14 օգոստոսի, 2018

Ալոնսոն հեռանում է Ֆորմուլա-1-ից  

«Մաքլարենի» ավտոարշավորդ, իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն հայտարարել է Ֆորմուլա-1-ից հեռանալու մասին։ 37-ամյա Ալոնսոն  աշխարհի կրկնակի չեմպիոն է (2005, 2006)։

Ֆորմուլա-1-ում իսպանացին նորամուտը նշել է 2001 թվականին։ Նա հանդես է եկել «Մինարդիում», «Ռենոյում» և «Ֆերարիում»։

303 մրցությունում Ալոնսոն տարել է 32 հաղթանակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում