20:39  ,  14 օգոստոսի, 2018

Սպալետին երկարաձգեց պայմանագիրը «Ինտերի» հետ  

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին երկարաձգել է պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ։ Նոր պայմանագրի համաձայն, իտալացին միլանյան ակումբում կմնա մինչև 2021 թվականը։

Սպալետին «Ինտերում» է 2017-ի հունիսից։ Նախորդ մրցաշրջանում ակումբը Իտալիայի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը։

«Ինտերը» մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով