20:11  ,  14 օգոստոսի, 2018

Դիեգո Սիմեոնե․ Գրիզմանը «Ոսկե գնդակը» ստանալու լավ հնարավորություններ ունի  

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ, արգենտինացի Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին։ Մասնագետը կարծում է, որ աշխարհի չեմպիոնը կարող է ստանալ «Ոսկե գնդակը»։

«Դեռ ժամանակ կա, մասնագետները պետք է որոշում կայացնեն։ Կարծում եմ, որ Գրիզմանը «Ոսկե գնդակը» ստանալու լավ հնարավորություններ ունի»,- Սիմեոնեի խոսքն է փոխանցում tass-ը։

Այս տարի Գրիզմանը «Աթլետիկոյի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան, իսկ Ֆրանսիայի հավաքականի հետ՝ աշխարհի առաջնությունը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս