19:11  ,  14 օգոստոսի, 2018

Ռոնալդո. Շնորհակալ եմ բոլորին

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության եւ բարեմաղթանքների համար։

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողը Իբիցայում հոսպիտալացվել էր գրիպի եւ թոքաբորբի պատճառով։ Նա արդեն ապաքինվել է եւ դուրս է գրվել հիվանդանոցից։

«Ողջույն, բոլորին։ Մի քանի օր անց դարձյալ տանն եմ։ Շնորհակալ եմ բոլորին բարի մեկնաբանությունների եւ դրական էներգետիկայի համար։ Շնորհակալ եմ բժիշկներին։ Հիմա կենտրոնանանք ֆուտբոլի վրա։ Այս մրցաշրջանը կլինի անհավանական եւ խոստանում է ավելի շատ նորություններ»,– Թվիթերում գրել է 41–ամյա Ռոնալդոն։

«Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը հիվանդանոցից դուրս է եկել պահեստային մուտքով, որպեսզի խուսափի լրագրողների հետ հանդիպումից: Ռոնալդուն Իբիցա էր մեկնել ընտանիքի հետ հանգիստն անցկացնելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս