17:09  ,  14 օգոստոսի, 2018

Մարիո Մանջուկիչը հեռացավ Խորվաթիայի հավաքականից

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը պաշտոնապես հայտարարել է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականից հեռանալու մասին:

«Ոչ ոք անթերի չէ: Ես բաց եմ թողել պահեր, կորցրել գնդակը, սակայն միշտ խաղադաշտում ներդրել եմ ամեն ինչ: Շնորհակալություն երկրպագուներին, որոնք եղել են իմ ու թիմի կողքին»,- Մանջուկիչի խոսքը մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլային միության կայքը:

32-ամյա Մանջուկիչը 2007 թվականին էր նորամուտը նշել Խորվաթիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 89 հանդիպում եւ խփել 33 գոլ: Ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում նա երկրորդն է եւ զիջում է միայն 45 գոլ խփած Դավոր Շուկերին: Այս ամռանը Մանջուկիչը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձավ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում