16:58  ,  14 օգոստոսի, 2018

«Միլանը» վարձակալեց «Չելսիի» կիսապաշտպանին (ֆոտո)

Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյի տեղափոխության մասին:

Իտալական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է 23-ամյա ֆուտբոլիստին, իսկ գործարքի ավարտից հետո կարող է 35 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:

Բակայոկոն 2017-ի ամռանը «Մոնակոյից» էր տեղափոխվել «Չելսի», որը 40 միլիոն եվրոյով էր ձեռք բերել նրան: Անգլիայի նախորդ առաջնությունում ֆրանսիացին մասնակցել է 29 խաղի, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում