15:50  ,  14 օգոստոսի, 2018

ՊՍԺ-ն 112 միլիոն կառաջարկի Էրիկսենի համար

Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի տրանսֆերային ցուցակում:

Daily Express-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել 112 միլիոն եվրո: «Տոտենհեմն» իր հերթին ցանկանում է պահպանել դանիացուն եւ նոր պայմանագիր է առաջարկել նրան:

Անգլիայում տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է, եւ ակումբները կարող են մինչեւ օգոստոսի ավարտը միայն վաճառել խաղացողներին: Էրիկսենը 2013 թվականից է խաղում «Տոտենհեմում», որի կազմում մասնակցել է Անգլիայի նախորդ առաջնության 37 հանդիպման, դարձել 10 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս