14:43  ,  14 օգոստոսի, 2018

Ռոնալդոն դուրս է գրվել հիվանդանոցից

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն իսպանական Իբիցայում դուրս է գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է EFE-ն: 

Նախկին ֆուտբոլիստն օգոստոսի 10-ին հոսպիտալացվել էր թոքաբորբի հետեւանքով: Ավելի ուշ 41-ամյա Ռոնալդոն տեղափոխվել էր մասնավոր հիվանդանոց:

«Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը հիվանդանոցից դուրս է եկել պահեստային մուտքով, որպեսզի խուսափի լրագրողների հետ հանդիպումից: Ռոնալդուն Իբիցա էր մեկնել ընտանիքի հետ հանգիստն անցկացնելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում