13:48  ,  14 օգոստոսի, 2018

Ազգերի լիգա. Հայաստան - Լիխտենշտեյն խաղի տոմսերը՝ 2000-10000 դրամ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների միջեւ Ազգերի լիգայի առաջին տուրի հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից, հայտնում է ՀՖՖ կայքը:

Սեպտեմբերի 6-ին`ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Արեւմտյան տրիբունայի տոմսերի արժեքն է 8000-10000 դրամ, Արեւելյան տրիբունայինը՝ 5000-7000 դրամ, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների՝ 2000 դրամ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից են նաեւ Մակեդոնիան ու Ջիբրալթարը:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի խաղացանկը

Սեպտեմբերի 6

Հայաստան – Լիխտենշտեյն

Սեպտեմբերի 9

Մակեդոնիա – Հայաստան

Հոկտեմբերի 13

Հայաստան – Ջիբրալթար

Հոկտեմբերի 16

Հայաստան – Մակեդոնիա

Նոյեմբերի 16

Ջիբրալթար – Հայաստան

Նոյեմբերի 19

Լիխտենշտեյն - Հայաստան

Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնա) կկայանան 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:

Ազգերի լիգա, D դիվիզիոն

Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:

Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո:

Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո:

Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար:

ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ՝ վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի հավաքականները չէին կարող հայտնվել նույն ենթախմբերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում