11:30  ,  14 օգոստոսի, 2018

«Լիվերպուլը» ոստիկանությանը տրամադրել է տեսանյութ, որում Սալահը բջջային հեռախոսից է օգտվում մեքենա վարելիս

Անգլիական «Լիվերպուլը» ոստիկանությանն է տրամադրել տեսանյութ, որում եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը բջջային հեռախոսից է օգտվում մեքենա վարելիս:

«Մեզ ուղարկված տեսանյութում, հնարավոր է, ֆուտբոլիստն օգտվում է բջջային հեռախոսից: Այն փոխանցվել է համապատասխան դեպարտամենտ: Շնորհակալություն տեղեկատվության համար»,- նշված է Մերսիսայդի ոստիկանության թվիթերյան էջում:

«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հաստատել է, որ սկզբում դա քննարկվել է ֆուտբոլիստի հետ, իսկ հետո տեղեկացվել ոստիկանությանը: Առաջիկա բոլոր գործողությունները կքննարկվեն ակումբի ներսում: Ո՛չ Սալահը, ո՛չ «Լիվերպուլը» մեկնաբանություններ չեն տա այդ միջադեպի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում