10:12  ,  14 օգոստոսի, 2018

Էդեգորը դարձյալ կհեռանա «Ռեալից»

Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորը դարձյալ կհեռանա Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Marca-ն:

19-ամյա ֆուտբոլիստը նախամրցաշրջանային ամբողջ փուլն անցավ Արքայական ակումբի հետ, սակայն չի հայտավորվել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին (օգոստոսի 15-ին): Էդեգորին ցանկանում է վարձակալել իսպանական «Վալյադոլիդը», որն այս տարի էր վերադարձել Պրիմերա:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նորվեգացի կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս հոլանդական «Հերենվենում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում