09:55  ,  14 օգոստոսի, 2018

Սամուել Էտո՛Օ-ն տեղափոխվեց Քաթար

Կամերունի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն կարիերան կշարունակի Քաթարի առաջնությունում: 37-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Քաթար ՍԱ»-ի հետ, հայտնում է ակումբի կայքը:

2015 թվականից Էտո՛Օ-ն հանդես էր գալիս Թուրքիայի առաջնությունում, իսկ այս ամռանը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում