00:05  ,  14 օգոստոսի, 2018

Ցինցինատի «Մասթերս»․ Մարեյը լքեց պայքարը

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը չի կարողացել հաղթահարել Ցինցինատիի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի առաջին շրջանը։ Մեկնարկային խաղում Մարեյը պարտվել է 16-ամյա Ֆրանսիացի Լյուկ Պուին՝ 1:6, 6:1, 4:6։ Պայքարը տևել է 1 ժամ 53 րոպե։

Պուն, որն այս մրցաշարին մասնակցում է «սպիտակ քարտով», երկրորդ շրջանում կմրցի  Մայքլ Մմո (ԱՄՆ) - Լեոնարդո Մայեր (Արգենտինա) զույգի հաղթողի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում