22:43  ,  13 օգոստոսի, 2018

Հալեպն առաջինն է ապահովել տեղը WTA-ի ամփոփիչ մրցաշարում  

Աշխարհի առաջին ռակետ, ռումինացի թենիսիստ Սիմոնա Հալեպը առաջինն է ապահովել էիր տեղը WTA-ի ամփոփիչ մրցաշարում։

Հալեպը Մոնրեալում կայացած մրցաշարի եզրափակիչում  7:6(8:6), 3:6, 6:4 հաշվով հաղթել է ամերիկացի Սլոան Ստիվենսին։

Թենիսիստը ամփոփիչ մրցաշարին մասնակցում է հինգերորդ անգամ (անընդմեջ)։ Մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 21-ից 28-ը Սինգապուրում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով