20:50  ,  13 օգոստոսի, 2018

Դավիդ Սիլվան հեռացավ Իսպանիայի հավաքականից  

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստը ազգային թիմում նորամուտը նշել է 2006 թվականին։ Իսպանիայի կազմում նա մասնակցել է 129 հանդիպման, դարձել է 37 գոլի հեղինակ։ Սիլվան  Եվրոպայի կրկնակի (2008, 2012) և աշխարհի չեմպիոն է (2010)։

Սիլվայի համար վերջին խոշոր մրցաշարը Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունն էր, որտեղ իսպանացիները հասան մինչև 1/8 եզրափակիչ։

Ավելի վաղ հավաքականից հեռանալու մասին հայտարարել էր կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում