22:13  ,  13 օգոստոսի, 2018

«Մոնակոն» և ՊՍԺ-ն հետաքրքրվում են Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանով

Իսպանական «Սևիլիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Սթիվեն  Նզոնզին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։

Ինչպես հայտնում է France Football-ը, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում են հրավիրել «Մոնակոն» և ՊՍԺ-ն։

Առավել հավանական է, որ Նզոնզին կտեղափոխվի «Մոնակո»։

29-ամյա հենակետայինը նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 27 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նզոնզին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով