19:51  ,  13 օգոստոսի, 2018

Լոպետեգի․ «Ռեալը» պարտավոր է նվաճել բոլոր տիտղոսները

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում կայանալիք «Աթլետիկոյի» հետ հանդիպման մասին։

«Մենք առանց որևէ լարվածության ենք մոտենում «Աթլետիկոյի» հետ խաղին։ Սա եզրափակիչ է, մենք անելու ենք ամեն հնարավորը հաղթանակի հասնելու համար։ «Ռեալը» պարտավոր է նվաճել բոլոր տիտղոսները։

Ակումբը մեզ տրամադրում է այն ամենը, ինչը հարկավոր է լավ պայմաններում աշխատելու համար։ Մենք կունենանք հստակ խաղաոճ»,- Լոպետեգիի  խոսքն է փոխանցում Marca-ն։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով