19:21  ,  13 օգոստոսի, 2018

Մադրիդի «Աթլետիկոն» ներկայացրեց Կալինիչին և Արյասին (ֆոտո)  

Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում ներկայացրել է թիմի նորեկներ Նիկոլա Կալինիչին  և Սանտյագո Արյասին, հայտնում է իսպանական ակումբի մամուլի քարտուղարությունը։

Կոլումբիայի հավաքականի պաշտպան Արյասը «Աթլետիկո» է տեղափոխվել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից», իսկ խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը՝ «Միլանից»։

30-ամյա ֆուտբոլիստը կնքել է 3 տարվա պայմանագիր։ Ըստ Sky Sport Italia-ի՝ տրանսֆերի համար մադրիդյան ակումբը վճարելու է 15 միլիոն եվրո։

Կալինիչը «Միլանում» էր հանդես գալիս 2017 թվականից։ Մինչ այդ նա խաղացել է նաև «Ֆիորենտինայում», «Դնեպրում», «Բլեքբերնում» և «Հայդուկում»։

Իտալիայի նախորդ առաջնության 31 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով