ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ հաշվի առնելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խիտ խաղացանկը, առաջնության հետաձգված հանդիպումները տեղի կունենան հետևյալ օրերին՝
1-ին տուրից հետաձգված «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, «Հանրապետական» ստադիոնում:
2-րդ տուրից հետաձգված «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, «Նաիրի» ստադիոնում:
3-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Արարատ Արմենիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ժամը 17:00-ին, «Հանրապետական» ստադիոնում:
3-րդ տուրից հետաձգված «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ժամը 19:00-ին, Ֆուտբոլի ակադեմիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում