16:46  ,  13 օգոստոսի, 2018

Էլինա Դանիելյանը հատուկ մրցանակի է արժանացել Կավալայում

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար էլինա Դանիելյանը Հունաստանում անցկացված Կավալայի միջազգային մրցաշարում արժանացել է կանանց լավագույն արդյունքի համար նախատեսված հատուկ մրցանակին:

Մրցաշարին մասնակցել է 133 շախմատիստ (12 գրոսմայստեր): Էլինա Դանիելյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, ընդհանուր հաշվարկում բաժանել է 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել լավագույն արդյունքը, հաղորդում է chessfed.am-ը: Հայ շախմատիստուհին 5 կետով բարելավել է նաև իր անհատական վարկանիշը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել չեխ գրոսմայստեր Վոյցեխը Պլատը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս