16:03  ,  13 օգոստոսի, 2018

St. Louis Rapid & Blitz GCT. Լեւոն Արոնյանը 7-րդն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Grand Chess Tour-ի երրորդ փուլում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ շախմատի 6 տուրից հետո 12 հնարավորից (հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի՝ 1 միավոր) վաստակել է 5 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը:

Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, կուբացի Լենիեր Դոմինգեսի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, պարտվել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, հնդիկ Վիշվանաթան Անանդին եւ ամերիկացի Հիկարու Նակամուրային:

Միանձնյա առաջատարը Ֆաբիանո Կարուանան է, որն ունի 9 միավոր: Ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը վաստակել են 7-ական միավոր, կուբանցի Լենիեր Դոմինգեսը՝ 6 միավոր:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում