15:14  ,  13 օգոստոսի, 2018

«Չելսին» ցանկացել է 100 միլիոն եվրոյով գնել Օբլակին

Լոնդոնի «Չելսին» ցանկացել է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը: Անգլիական ակումբը պատրաստ է եղել խաղացողի տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո, որը նրա պայմանագրում նշված է տրանսֆերային գինն է, հաղորդում է The Times-ը: Սակայն Սլովենիայի հավաքականի 25-ամյա դարպասապահը չի ցանկացել տեղափոխվել «Չելսի»:

Հիշեցնենք, որ անգլիական թիմը 80 միլիոն եվրոյով Բիլբաոյի «Աթլետիկից» ձեռք բերեց իսպանացի Կեպա Արիսաբալագային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում