12:08  ,  13 օգոստոսի, 2018

Գագիկ Խաչիկյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Գլազգոյում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճել է մեկ մեդալ: Նժույգաթափեր վարժությունում երրորդ տեղ է գրավել Գագիկ Խաչիկյանը:

Նա եզրափակիչ է դուրս եկել 13.333 միավոր արդյունքով, իսկ բրոնզե մեդալ է նվաճել 13.600 արդյունքով:

Ոսկե մեդալը նվաճած իտալացի Էդոարդո Դե Ռոսան հավաքել է 14.066 միավոր, երկրորդ տեղը գրաված բրիտանացի Ջեյմի Լյուիսը՝ 13.733:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում